Մեր մեծերի Ամանորը. ինչպե՞ս էին նշում…

Մեր մեծերի հետ կապված ամենաչնչին մանրուքն անգամ սովորական «մահկանացուներիս» արտասովոր է թվում: Կարծում ենք` եթե նրանց ի վերուստ վիճակված էր հանճար լինել, նշանակում է` նրանք առանձնահատուկ են ամեն ինչում, անգամ համամարդկային տոնին` Ամանորին: Մինչդեռ…

av-isahakyanԱվետիք Իսահակյանն Ամանորը համարում էր զուտ ընտանեկան տոն, որը և միշտ դիմավորում էր կնոջ ու երեխաների հետ: Իսկ հունվարի 1-ին Վարպետին այցելում էին Վեհափառը, Մարտիրոս Սարյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը… Մեծ խնջույք էին կազմակերպում: Քանի որ Իսահակյանն առավոտյան ուշ էր արթնանում, հյուրերը գալիս էին կեսօրից հետո: Իսկ հունվարի 2-ին նա անպայման այցելում էր Հովհաննես Թումանյանին. շատ էր սիրում նրանց տան պատրաստած վրացական սացիվին: Վարպետի համար հատկապես նշանակալից էր 1955թ.-ի Ամանորը.այդ տարի նրա մոտ էին աքսորից նոր վերադարձած Ալազանը, Գ. Մահարին Վ. Նորենցը և Ս. Կարունցը: Ինչպես պատմում է բանաստեղծի թոռը’ Ավիկ Իսահակյանը, պապը սիրում էր, երբ ամանորյա սեղանին զուտ հայկական ուտեստներ էին դրվում: Նա երբեք ամանորյա գիշերը տանից դուրս չէր գալիս: ԻսկՍուրբ Ծննդի գիշերըլինում էր Էջմիածնում ու հանդիպում ժողովրդի հետ: Հիշում է նաև, որ Վարպետի Ամանորը շնորհավորելու էին գալիս նաև երկրի ղեկավարները: Ամանորը իսկական ու մեծ տոն էր Ավետիք Իսահակյանի համար:
Նոր տարու գիշերը (հատված)
Գիշերվա կեսին Զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից,
Անցավ հին տարին, անցել է, ինչպես
Մի հավերժություն, մինչև այս րոպեն,
Մի հավերժություն’,անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

փարաջՍերգեյ Փարաջանովը Ամանորը սիրել է դիմավորել տանը` ընտանիքի անդամների հետ: Շատ է սիրել գեղեցիկ զարդարված տոնածառը: Անգամ կալանավայրում կտորե պարկերից տոնածառ է պատրաստել: Փարաջանովի տուն-թանգարանի ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը պատմում է, որ մի անգամ, երբ մեծ արվեստագետը բանտապետին խնդրել է Նոր տարին անցկացնել գաղութում` բախտակից ընկերներիհետ, նրան դեկտեմբերի 31-ին միտումնավոր ազատ են արձակել: Փարաջանովն այդ Ամանորը դիմավորել է Խարկովի կայարանում:
Մեկ ուրիշ անգամ` ամանորյա կեսգիշերից 10 րոպե առաջ, արվեստագետը Թբիլիսիում հյուր է գնացել իր ծանոթ Նելլի Դոլիձեին: Վերջինս գրում է իր հուշերում. «Երբ բացեցի դուռը, տեսա երկու անձնավորության, մեկը թզուկ` գլխին փետրավոր չալմա, իսկ մյուսը` հսկա` արևելյան քաղցրավենիքով լի սկուտեղը ձեռքին: Սկզբում չճանաչեցի, բայց երբ թզուկն ասաց, որ հսկայի ձեռքից վերցնեմ սկուտեղը, գլխի ընկա, որ դա Փարաջանովն է. բնականաբար, ներս հրավիրեցի»:

խորենՏաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը ևս սիրել է Ամանորը դիմավորելընտանիքի գրկում: Նա անպայման երեխաների հետ զարդարում էր տոնածառը: Շատ սիրում էր նվերներ գնել տան անդամների համար: Թոռը` Արսեն Լևոնյանը, պատմում է, որ պապը նվերները դնում էր երեխաների բարձի տակ, և չի եղել այնպիսի Ամանոր, որ առանց պապի նվերների անցնի: Ամանորյա օրերին Խորեն Աբրահամյանը երեխաներին տարել է տոնական հանդիսություններ դիտելու: Քույրը` Ջեմմա Բաբկենովնան, հիշում է, որ կենդանաբանական այգում աշխատող իրենց բարեկամներից մեկը դերասանի տոնական օրն է՛լ ավելի զվարճալի դարձնելու համար իրենց տուն էր բերել վագրի փոքրիկ ձագ, քանի որ դերասանը կենդանիներ շատ էր սիրում:

 

Оставьте комментарий