Parents Shaping us

Parents shape their children from the beginning of their children s lives. They teach their children values. They share their interests with them. They develop close emotional ties with them. Parents can be very important teachers in their children s lives; however, they are not always the best teachers.

Controlling the life of   your child is kind of easy, but controlling his or her life doesn’t mean that the parents are protecting their child for a lifetime. And in my opinion, over protecting of parents is one of the wrong things, children should experience the wrong and the right, people always learn from the wrongs they make.

Parents want to pass on their values to their children. However, things change.The children of today are growing up in a world different from their parents’ world. Sometimes parents, especially older ones, can’t keep up with rapid social or technological changes. A student who has friends of different races at school may find that his parents have narrower views. A student who loves computers may find that her parents don’t understand or value the digital revolution.

It’s something known that parents play an enormous part of our lives, but not in every part of our lives, sometimes our friends are better teachers, other times strangers or teachers. And the greatest teachers of our lives are our life, we learn so many things. I really believe that everything gives us a lesson.

Parents are important teachers in our lives, but they aren’t always the best teachers. Fortunately, we have many teachers in our lives. Our parents teach us, our teachers teach us, and we learn from our peers. Books and newspapers also teach us. All of them are valuable.

University or College

People attend college for a lot of different reasons. I believe that the three most common reasons are to prepare for a career; to have new experiences, and to increase their knowledge of themselves and of the world around them.

Career preparation is probably the primary reason that people attend college. These days, the job market is very competitive. Careers such as information technology will need many new workers in the near future. At college, students can learn new skills for these careers and increase their opportunities for the future.  Students also go to college to have new experiences. For many, it is their first time away from home. At college, they can meet new people from many different places. They can see what life is like in a different city. They can learn to live on their own and take care of themselves without having their family always nearby At college, students have the opportunity to increase their knowledge. As they decide what they want to study, pursue their studies, and interact with their classmates, they learn a lot about themselves. They also, of course, have the opportunity to learn about many subjects in their classes. In addition to the skills and knowledge related to their career, college students also have the chance to take classes in other areas. For many, this will be their last chance to study different subjects.

Attending collage also gives us the opportunity to have more friends, as a well-known theory people need friends to live their life easily, that’s why friends are an important part of collage and uni.  Rather than school friends, college or university friends are more considered as life friends,in my opinion. I mean as a mature person, you’ll get to know how to select your friends, you may differentiate who fits with your personality your lifestyle and who doesn’t. friendships are really important to me because they teach us some of the life lessons.

College and university life are really important for everyone, for the experience, knowledge and friendships. Colleges offer much more than career preparation. They offer the opportunity to have new experiences and to learn many kinds of things. I think all of these are reasons why people attend college.

Neighbours

After a specific time, neighbours, definitely become part of our lives. We may never run away from them, for sure we’ll meet them either in the elevator or when entering the buildings.

Just like any teen I’m always annoyed by neighbours, form neighbours but probably after moving to Armenia I have no friend like neighbours. We have lived in 3 buildings since I was born; Our first apartment was the calmest, quiet neighbours, the 2nd was the noisiest, rowdy which always made me uncomfortable and finally the last which is something in between of those both, sometimes noisy sometimes calm and soft, Some neighbours are helpful others are rude and in my opinion there’s also another type which prefers to rely on themselves. By this way I have experienced all types of neighbours the rude annoying type, the quite soft type, and the one relying on himself.

Best type of neighbours are those who are quite, similar to me with personality and supportive, its cool to have a friend like neighbour who will be there the first any time since he’s the nearest to you, whenever you need a shoulder to cry on, to share your happy times with you. Regardless of me talking this way but I really prefer living all alone, without the help of any neighbours, which really is hard. I usually do not like to have a friendship with neighbours since all the neighbours I have had were more gossip friends to each other where as I want to stay far from rumours as much as possible.

Chess is a hard game, there are black tiles, black mini statutes to play with them and with the same quantity there as the white ones, if you have a trainer who can help you play, then it will be the easiest game to play. Life is just like this game, it really is hard but friends, neighbours, relatives may be your helper to get over the black tiles of your life.

Կիլիկիայի մանրանկարչություն

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։

Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։

Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին։ Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արևելյան սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար։ Ստեղծված պատմաքաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար։

13-րդ դարի առաջին կեսին կիլիկյան մանրանկարչության զարգացումը կարճատև դադար է ապրել։ Հեթում Ա-ի թագավորության շրջանում Կիլիկիայում մշակույթի զարգացման համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայի մանրանկարչությունը հասել է ծաղկման ամենաբարձր փուլին։ Այդ վանքերի բարգավաճումը ակամա կապվում է Հովհաննես Արքաեղբոր անվան հետ։ Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները։ Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուզանդական մանրանկարչության հետ։ Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»։

Հռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել 1160-ական թվականները։ Այնտեղ պատկերազարդված հնագույն մատյանը 1166 թվականի Ավետարանն է, որը բնութագրվում է որպես նոր շրշանի անցման հուշարձան։ Հռոմկլան կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոնն է դարձել 13-րդ դարի երկրորդ կեսին։ Այս փայլուն շրջանը կապված է կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին։ Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչ և գրիչ Կիրակոսով։

13-րդ դարի երկրորդ կեսից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում։ Հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնիկ սկզբունքները (բյուգանդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նորույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավորմանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում։ Բնորոշ են դարձել նրբագեղ ձևերը։

Կիլիկյան մանրանկարչության ծաղկուն շրջանում առկա է ոճական երկու հոսանք։ Առաջինը՝ գեղանկարչության ազատ ոճը, երբ մանրանկարիչը անկաշկանդ վերաբերմունք ունի պատկերագրական սխեմաների նկատմամբ, համարձակ է կատարողական տեխնիկայի և գույների ընտրության բնագավառում։

Խոսրով Կոտակ

Խոսրով Գ (ծն. թ. անհտ. մոտ 280-285 – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճարի մայր և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։

Կոմիտաս

Կոմիտաս Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:

Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։

Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։

Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Քերականություն

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հոգասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավ-արևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժ-կոտրուկ, բառգիրք։(0,5 միավոր)

Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։

նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել,

Վախենալ, երկյուղել, զարհուրել

Նիրհել,ննջել,քնել, մրափել

բթամիտ-տգետ, ողորմելի- տխմար

վիրապ-խրամատ

Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, ԱՆԱԳՈՐՈՒՅՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ, ԺԱՆՏ, ԴԺՆԻ, դժկամ, ԴԺԽԵՄ, ԲԻՐՏ, ԱՆՈՂՈՐՄ, դժոխալուր։(0,5 միավոր)

Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ , վեհանձն-տմարդի, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ-հեղեղատ:

Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, ԱՆՇՈՒՔ, շլացուցիչ, ՀԱՍԱՐԱԿ, ճոխ, հիասքանչ, ՊԱՐԶ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր-ատելի, աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, , լավ-հոռի, միշտ-բնավ։(0,5 միավոր)Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-դեգերել, հեծել-ձի նստել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-նստել։

Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում։
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)

Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա ՄԵՂԱՆՉԵՑ ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)

Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, ՆԵՏԱՀԱՐՈՒՄ (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն ՉՈՒՆԵՒՈՐ (ուն), ԶԱՌԱՄՅԱԼ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)։
Ընդգծիր պարզ բառերը.
ԱՐԱԳԻԼ, ՀՐԱՎԵՐ, ԱՐՁԱՆ, ԳՈՄԵՇ, գեղարդ, ԲԱՐԱԿ, ամրակ, ԲՈՂՈՔ, զարմիկ, ԴԱԴԱՐ, ԳԱԼԱՐ, (հով+ար(անել), ՀԱՆԴԱՐՏ, ԿԱՂԱՄԲ, ՀԱՐՈՒՍՏ, կորուստ,

Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+առ+ակ+որդ (0,5 միավոր)

Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն- առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ+ա+քնին+իչ+ական
դ) հայելազարդ-հայել+-ա+զարդ (0,5 միավոր)

Պլաստմասսե շշերի և դրանց օգտագործման ճիշտ կանոնները

4 գաղտնիք պլաստմասսե շշերի և դրանց օգտագործման ճիշտ կանոնների մաիսն:

Օգտագործելուց հետո նետեք աղբամանը

Պալստիկե շշերը կարող են պարունակել վտանգավոր քիմիական տարրեր: Ուշադիր եղեք շշերի վրայի գրառումներին: Հենց շշի ներքևի հատվածում նշված է, թե ինչ տիպի պլաստիկ է օգտագործվել դրա պատրաստման համար:

Եթե շշի ներքևի հատվածում եռանկյունու մեջ գրված է 1PET, ապա նշանակում է, որ շիշը մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված: Դրանց մեջ կրկին ջուր կամ բարձր ջերմաստիճանի հեղուկ լցնելը, նաև արևային էներգիան, կարող են շշից տարանջատել տոքսիններ, որոնք, հայտնվելով ձեր օրգանիզմում, կարող են զանազան վնասներ հասցնել:

Մի քանի անգամյա օգտագործման ենթակա են միայն պոլիպրոպիլենից պատրաստված շշերը և դրանք անվտանգ են միայն սառը ջուր լցնելու դեպքում, բացի այդ անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել շիշը:

Բակտերիաների զարգացման կենսական միջավայրը

Օգագործված շշով ջուր խմելը հավասարազոր է շան կեղտոտ խաղալիքը կամ զուգարանակոնքը լիզելուն:Այս շշերում բակտերիաների քանակը չափազանց շատ է և մի քանի անգամ օգտգործելով, հատկապես տաք ջուր լցելու դեպքում մենք իդեալական պայմաններ ենք ստեղծում այդ բակտերիաների զարգացման համար:

Իսկ այս ամենը կանխարգելելու համար  առաջին անգամ օգտագործելուց հետո պետք է շիշը դեն նետել, իսկ ծայրահեղ դեպքում պետք ամեն անգամ հակաբակտերիալ հեղուկներով լվալ:

Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ լավ լվանալու դեպքում էլ շշերը  կարող են վտանգել առողջությունը՝ թունավորումից մինչև հեպատիտ A: Հետազոտությունները ցույց են տվել որ բակտերիաների մեծ մասը ապրում է խցանի հատվածում, որը շատ հաճախ նորմալ և ամբողջությամբ լվանալ չի էլ ստացվում: Նման պայմաններում խորհուրդ է տրվում նույն շիշը երկրորդ անգամ օգտագործելու պարագայում ջուրը խմել ձողիկով:

Ջրի աղբյուրը

Շատ ընկերություններ մարքեթինգային նպատակներով իրենց գնորդներին համոզում են, որ իրենց ջուրը ինչ-որ մաքուր աղբյուրից է և հատուկ վերամշակման է ենթարկված: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ գովազդը իրականությանը չի համապատասխանում, և դուք սովորական ջուր եք խմում:
Իրականում այդ նույն  ընկերությունները իրենց ապահովագրելու համար ջրի շշերի վրա շատ փոքր տառերով գրում են ճշմարտությունը՝ ջրի իրական աղբյուրը, որին հաճախ ոչ մեկը ուշադրություն չի դարձնում և շարունակում են շատ վճարել սովորական ջրի համար:

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

 Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

 Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

2.Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»